100 ՀՈԳԻ` ՄԻ ՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 11 ընտրատարածքի ընտրացուցակներում սկանդալային փաստ է բացահայտվել. Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի 11 բնակարանում գրանցված է միանգամից 100 ընտրող: Ցուցակի 539-639 համարներում գրանցված քաղաքացիների անվան դիմաց նշված է հենց այս հասցեն: ՀՅԴ Շենգավիթի շտաբից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրականում այդ բնակարանը պատկանում է Սուսաննա Սաֆարյանին: Իսկ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն այս բացահայտման առնչությամբ գրել է. «Ժողովո՛ւրդ, շատ սենսացիոն բացահայտում… Սա, եթե պարզաբանում պահանջեք, կպարզաբանեն, թե վրիպում է տեղի ունեցել, իրականում… Ես հատ-հատ նայեցի մարդկանց անուն-ազգանունները, եւ ի զարմանս ինձ` գտա իմ ազգանունով մարդ… Թամարյան Աիգազ Նոդարինի… Քանի որ Թամարյան ազգանունը եզակի է, եւ բոլորը մեր բարեկամներն են, պարզվեց, որ Թամարյան Աիգազը… Վրաստանի Նարդեւան գյուղի բնակիչ ա… Այդ ցուցակը էլ ավելի մանրամասն նայելուց հետո տեսա, որ բոլոր այս 100-ը 1 բնակարանում իրականում Նարդեւան գյուղից են… Իմ մամաս ծնունդով Վրաստանի Նարդեւան գյուղից ա եւ ճանաչեց նույնիսկ իր դասարանցուն եւ շատ ու շատ մեր գյուղացիների…»: Փաստորեն, իշխանություններն արդեն Վրաստանից են մարդիկ հավաքագրում` ընտրացուցակներում մտցնելու համար: Ո՞ւր ենք հասել:




Լրահոս