ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես միշտ էլ իմ կյանքում պատգամավոր եմ եղել` ժողովրդի մարդ, որովհետեւ պատգամավոր ասելով` ես հասկանում եմ ժողովրդի հոգսերով տառապող, նրանց մատից փուշ հանող»:

Հայկ Սանոսյան slaq.am

Իհարկե, վիրահայ Սանոսյանը գուցե տառապել է ու նպատակ ունի կրկին տառապել` հանուն ժողովրդի, ինչն իր իրավունքն է: Բայց մի իրողության մասին նա, այնուամենայնիվ, մոռացել է. մարդու մատից փուշ հանելու համար ոչ թե պատգամավորի մանդատ է պետք, այլ ընդամենը ասեղ: Իսկ այդ ասեղն ունենալու համար պարտադիր չէ, որ մարդը հայտնվի Ազգային Ժողովում: Հայկ Սանոսյանը պետք է հայրենի Ջավախք ուղեւորվի: Ի վերջո, ԱԺ-ում փշոտ մատներով մարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ Ջավախքում հոգսեր ունեցողների նա որքան ուզեք կգտնի ու վերջապես կկարողանա իրականացնել իր հայրենանվեր գործառույթը: 




Լրահոս