ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն մի անձնավորություն եւ կուսակցական իր աշխատանքներով պետք է ապացուցի, որ ինքը պետք է լինի խորհրդարանում»:

Վահան Բաբայան «Հրապարակ»

Այսպիսով` երիտասարդ Վահան Բաբայանը, ով, դեգերելով տարբեր կուսակցություններով, վերջապես հանգրվանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում, ակամայից հաստատել է տեղեկությունը, որ եթե լավ չաշխատեն, խորհրդարանում չեն հայտնվելու: Իսկ թե ինչպես պետք է «լավ աշխատեն», դա արդեն ապագան ցույց կտա: Ամեն դեպքում, դժվար է այսօր Հայաստանում գտնել մարդկանց, որոնք հավատան մի քանի կուսակցություններ (այդ թվում եւ ընդդիմադիր) փոխած երիտասարդի քարոզներին: Այնպես որ, իսկապես մշուշոտ է Բաբայանի խորհրդարանական ապագան: Եթե իհարկե, նախագահի նստավայրից համապատասխան զանգ չհնչի:




Լրահոս