Դոնեցկի «Շախտյորը» մտադիր է Դուգլաս Կոստայի տրանսֆերը վաճառել միայն 50 միլիոն եվրոյի դիմաց, հայտարարել է ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Մոնակոն»: Նշենք, որ նա ինքնակամ լքել էր «Շախտյորը», սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր Ուկրաինա:
Հավելենք, որ Ուկրաինայի ներքաղաքական լարված իրավիճակի ու զինված բախումների պատճառով բազմաթիվ օտարերկրացի ֆուտբոլիստներ ցանկանում են գտնել ուկրաինական ակումբներից հեռանալու տարբերակներ: