Պուտինը կհամոզի՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սոչիի իր նստավայրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ռուսաստանը վաղուց է հանդես գալիս որպես միջնորդ երկու երկրների միջև: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհնար է, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած պահ կարող է սաստկանալ: Ներկայումս հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է երկու երկրների կողմից»,-գրում է kp.ru-ն:

Ըստ պարբերականի՝ Պուտինն առնվազն կաշխատի համոզել հակառակորդներին գործը չհասցնել մեծ պատերազմի: Չնայած հանդիպման եռակողմ ձևաչափ նախատեսված չէ, ամեն բան դեռ  կարող է փոխվել. հայտնում է թերթը:

Շաբաթ երեկոյան ՌԴ նախագահը կայցելի մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարի անցկացման վայր: Չի բացառվում, որ մարզական միջոցառմանը ներկա լինեն նաև հակամարտող կողմերի ղեկավարները:




Լրահոս