Մոսկվայի «Սպարտակ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Կարիոկան կարիերան կշարունակի «Ատլետիկո Մինեյրո»-ում:
Ռուսական ակումբի կայքը հայտնում է, որ կողմերը փոխհամաձայնության են եկել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Բրազիլական ակումբը մեկ տարով կվարձակալի ռուսական ակումբի կիսապաշտպանին:
Նշենք, որ Կարիոկան 2009-ին բրազիլական «Գրեմիայից» էր տեղափոխվել «Սպարտակ»: