Այսօր Թուրքիայում լռության օր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան նախապատրաստվում է երկրի համար պատմական նախագահական ընտրություններին: Առաջին անգամ դրանք կանցկացվեն ուղիղ քվեարկության միջոցով: Մինչ այդ երկրի ղեկավարին ընտրում էր խորհրդարանը:

Շաբաթ օրը Թուրքիայում լռության օր է, ցանկացած քարոզչություն խստիվ արգելված է: Սպասվող իրադարձության մասին են հիշեցնում միայն նախագահի թեկնածուների պատկերով պաստառները՝ կախված տարբեր փողոցներում:

Երկրում անցկացված հարցումների արդյունքներով՝ առաջատար թեկնածու է համարվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի մրցակիցներն են ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլին և քրդամետ «Ժողովրդավարության կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Քաղաքագետների կարծիքով՝ Էրդողանի հաղթանակը կարող է լուրջ սահմանադրական փոփոխությունների հանգեցնել՝ խորհրդարանական հանրապետություն Թուրքիան կարող է դառնալ նախագահական. տեղեկացնում է Россия 24-ը:




Լրահոս