ՊԱՐԿԵՇՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացրել էինք, որ Հայաստան է գալու մերկապարի աշխարհի չեմպիոն հայազգի Վարդան, ով երեկ արդեն ժամանել է: Ի դեպ, Վարդան ակումբներում սկսել է  հանդես գալ 15 տարեկանից, նախ` որպես երգչուհի, հետո` մերկապարուհի` չնայած, որ աղջիկը մանկուց երազել է դառնալ կրկեսի արտիստուհի: Վարդանուշին արդեն հասցրել են տարբեր առաջարկներ անել, նրան անգամ  առաջարկել են նկարահանվել հայկական ֆիլմում:
Վարդան առաջիկայում մերկապարով հանդես կգա Երեւանում, բայց մինչ այդ նա կմասնակցի «Երկու աստղ» երաժշտական նախագծին:
Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան վստահեցրեց, որ իր մերկապարուհի լինելն ամենեւին էլ իր պարկեշտության հետ կապ չունի, եւ որ ինքը շատ պարկեշտ է կյանքում, նույնիսկ ավելի, քան որոշ գրադարանավարուհիներ: Չնայած երբ հայազգի հայրն իմացել է, թե ինչ մասնագիտություն է ընտրել դուստրը, հրաժարվել է անգամ խոսել աղջկա հետ:




Լրահոս