Մայիսի 19-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կկայանա ավանգարդ ոճի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի եւ «Armenian Navy Band» խմբի համերգը: Ի դեպ, Արտոյի համերգը աննախադեպ է այնքանով, որ սպասվում են ջազային իմպրովիզներ համաշխարհային ճանաչում ունեցող սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի հետ: Թունջբոյաջյանը կներկայացնի նաեւ դուետ «Ակվարիում» ռոք խմբի լիդեր Բորիս Գրեբենշիկովի հետ:
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ