ԼՂ առաջնագծում ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը կա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրում է լարված դրություն, այնուամենայնիվ, մեր խաղաղապահներն ամեն ինչ անում են սեփական պետության սահմաններն անառիկ պահելու, հնարավորինս քիչ զոհեր ունենալու համար:

Երկու երկրների կողմից զոհերի առկայությունը, բնակիչների մտավախությունը` կապված հավանական պատերազմի հետ, անհանգստության առիթ են ստեղծում: Բայց որքան էլ որ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ իրականացնի՝ օգտագործելով բազմաթիվ հակամարդկային և հակաբարոյական գործիքներ, միևնույն է, հայկական կողմն իր բարոյական արժեքները չի ոտնահարում և չի հետևում մեր հարևան հանրապետության օրինակին: Մեր խաղահապահներն իրենց դիրքերում անհողդողդ են, և շրջանառվող այն լուրը, թե հակամարտ գոտու առաջնագծում ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը կա, չի համապատասխանում իրականությանը:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը նշեց, որ ռուս խաղաղապահների անհրաժեշությունը չկա մեր անվտագությունն ապահովելու գործում: «Մերոնք իրենց դիրքերում կանգուն են, 1-ին գծին հստակորեն տիրապետում են: Յուրաքանչյուր մարդ իր պարտականությունը հստակորեն է կատարում, և լրացուցիչ օգնություն ընդհանրապես պետք չէ»,- հավելեց Թ. Պողոսյանը:




Լրահոս