Պաշտպան Սերդար Տասկին ցանկանում է հեռանալ «Սպարտակ»-ից: 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նախկինում տեղեկություններ կային, թե Տասկիով հետաքրքրվում են թուրքական ակումբներ «Բեշիկթաշ»-ն ու«Գալաթասարայ»-ը:
Սպասվում է, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, պաշտպանի գործակալ Ահմեդ Բուլուտը կուղևորվի Մոսկվա՝ հանդիպելու մոսկովյան ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պետք է քննարկեն թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը: