Լուգանսկում զոհվածներին հողին են հանձնում բակերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի բանակն անցած գիշեր հրետանային հարված է հասցրել Դոնեցկի արվարձաններին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Լուգանսկի մարզը կարող է ամբողջությամբ հոսանքազրկվել:

Մարտական գործողությունների ընթացքում վնասվել է տարածաշրջանը Ուկրաինայի էներգահամակարգի հետ կապող հոսանքի լարերի մի մասը:

Ներկայումս էլեկտրաէներգիան մատակարարում է Լուգանսկի ջերմակայանը, որտեղ ածուխ չի հասցվում, իսկ եղածը կբավականացնի միայն 10 օր:

22-ժամյա գնդակոծության արդյունքում Լուգանսկում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել: Քաղաքում, արդեն մի քանի օր է, չկա ջուր և էլեկտրաէներգիա: Չի աշխատում բջջային կապը, չեն բավարարում վառելիքը, սննդամթերքը, խմելու ջուրը և դեղորայքը. տեղեկացնում է Россия 24-ը:

Չեն աշխատում ո՛չ «շտապ օգնությունը», ո՛չ էլ հուղարմավորման ծառայությունները: Մարդիկ ստիպված են զոհվածներին հողին հանձնել բնակելի տների բակերում:

o_976655




Լրահոս