Իտալական «Յուվենտուս»-ը դեռևս մտածում է Ֆրեդի Գուարինի և Ստեֆան Յովետիչի տրանսֆերների ձեռքբերման շուրջ:
Նախ նշենք, որ Գուարինը կարող էր թուրինյան ակումբ տեղափոխվել դեռևս նախորդ հունվարին, իսկ Յովետիչն էլ, առաջին տարին չէ, որ այդ ակումբի ուշադրության կենտրոնում է:
Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ թուրինցիները պատրաստ են անել ամեն ինչ՝ նշված տրանսֆերային գործարքներն իրականցնելու համար այն դեպքում, եթե Արտուրո Վիդալը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվի: