Հոնկոնգում վաճառվում է տուն, որի բնակելի տարածքն աշխարհում ամենաթանկն է: Victoria’s Peak արվարձանում վաճառվող առանձնատունն արժե 105,7 միլիոն դոլլար: Տան մակերեսը կազմում է 433 քմ, այսինքն՝ մեկ քառակուսի մետրի արժեքն է 244 հազար դոլար:
Տունն ունի չորս ննջասենյակ, լողավազան, այգի, հարթակ տանիքում և երկու մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Գնորդին ընկերությունն առաջարկում է 3 տոկոսանոց զեղջ և անշարժ գույքի գնման հարկի մասնակի վերադարձ, տեղեկացնում է Интерфакс-ը: