Թուրքիան պատրաստվում է ընդլայնել սննդամթերքի ներմուծումը Ռուսաստան. տեղեկացնում է РИА Новости-ն:
Երկրի անասնաբուժական ծառայությանն առաջարկվել է հնարավորինս կարճ ժամանակում ներկայացնել այն ձեռնարկությունների ցանկը, որոնք համապատասխանում են ռուսական օրենսդրության և Մաքսային միության պահանջներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստ է թույլատել թուրքական կաթնամթերքի ներմուծումը: Սպասվում է նաև, որ կաճեն Թուրքիայից մրգերի և բանջարեղենի մատակարարման ծավալները: