Ամիսներ առաջ դրամանենգության վերաբերյալ Արաբկիրի ոստիկանության բաժին հաղորդում էր ստացել. ոմն Բաբո դրամ էր կեղծում և իրացնում:
Ոստիկանությունը սկսել էր հետաքննությունը. որոշ ժամանակ անց Արարատի մարզի բնակիչներից մեկը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձն իր խանութից կեղծ դրամներով գնումներ է կատարել: Պարզվել է, որ դա 28-ամյա Բաբկեն Բուդաղյանն է՝ նույն ինքը Բաբոն:
Եվ ահա ոստիկանությունը, գնալով հետքերով, պարզել է կատարվածը:
Մանրամասն՝ տեսանյութում.