Մամեդյարովը բացառել է Իրանի դեմ որեվէ գործողությանը Ադրբեջանի ներգրավումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացառել է Իրանի դեմ որեւէ գործողությանը Ադրբեջանի ներգրավումը:”Իրանի դեմ որեւէ գործողության մեջ Ադրբեջանը ներգրավված չէ, եւ եթե նման գործողություն լինի, Ադրբեջանը երբեք չի աջակցի”, – ասել է նա: Նա նշել է, որ իրենք կողմ են հարեւանների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման սկզբունքին:Բաքվի եւ Թել Ավիվի գաղտնի համաձայնության մասին տեղեկությունները հերքել են ինչպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ Պետքարտուղարությունը:




Լրահոս