Հայերը Ստամբուլում Էրդողանի դեմ ցույց են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին ուղղված վիրավորանքի դեմ բողոքի ցույց է անցկացվել: Այս մասին տեղեկացրել է թուրքական Demokrathaber կայքը:

Թուրքիայում բնակվող բազնաթիվ հայեր, «Նոր զարթոնք» շարժումը, «Ժողովրդավարություն» կուսակցության անդամները հանդես են եկել Էրդողանի հայտարարության դեմ՝ երթ և ցույց կազմակերպելով Ստամբուլում հայկական «Ակօս» թերթի խմբագրության առջև:

Ցույցի մասնակիցների ձեռքին են եղել պաստառներ՝ հայերից ներողություն խնդրելու՝ Էրդողանին ուղղված կոչերով:

Հիշեցնենք, որ Էրդողանը թուրքական հեռուստաալիքների ուղիղ եթերում ասել էր, «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, որ ես վրացի եմ, ավելին, մի մարդ վեր կացավ և ինձ ավելի կեղտոտ բան ասեց՝ հայտարարելով, որ ես հայ եմ»:




Լրահոս