Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ, ինչի մասին վկայում են տարածաշրջանում ընթացող բախումները:
«Փորձե՛ք բացատրել զինվորի ընտանիքին, որը սպանվել կամ վիրավորվել է հակամարտության արդյունքում, որ հակամարտությունը սառեցված է:
Ներկայիս իրավիճակը մեզ ծայրաստիճան անհանգստացնում է, և, անկասկած, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրադրությունը մեղմացնելու համար:
Առաջին քայլը Սոչիում նախագահների հանդիպումը կարող է լինել, և մենք հույս ունենք, որ այն թույլ կտա դադարեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանին, և սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող հանգեցնել առաջխաղացման», – ասել է Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում: