Armlur.am-ը ՀՔԾ-ից տեղեկանում է, որ ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալի և Գորիսի զինվորական դատախազի գրավոր հաղորդումների համաձայն` Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արթուր Մ.-ի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ տվել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի ( դատախազի նկատմամբ սպանության սպառնալիքը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: