Երեվանում կանցկացվի բնապահպանական համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլի 10-ին Երևանում կանցկացնի բնապահպանական համաժողով, որի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել Հայաստանում բնապահպանական ամենահրատապ խնդիրները և առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ նախաձեռնությունն առաջարկում է նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման և երկրի տնտեսության բնական զարգացման համար: “Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում “օրինական” և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը ,հարստանում էե տարբեր աղտոտիչներով և այլն:Այսպես այլևս չի կարող շարունակվել և անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ”,– ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:Համաժողովի թեմաները, ըստ հաղորդագրության, ընտրվել են ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները՝հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում և կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ:
 




Լրահոս