Հատկապես տարվա այս հատվածում զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր երկիր անվիճելիորեն մեծանում է: Իսկ թե ինչով են Հայաստանն ու Երևանը գրավում զբոսաշրջիկներին, armlur.am-ի զրուցակիցները բազմաթիվ արժանիքներ թվարկեցին:
Շատերը գտնում էին, որ մեր պետության հնությունն է գրավիչ, մյուսները մատնանշում էին պատմաճարտարապետական հուշարձանները: Երրորդներին առանձնահատուկ էր թվում հյուրասիրությունը:
Ամեն դեպքում, տեղացու աչքերով դժվար է այս ամենը լիարժեքորեն ամփոփել, իսկ այն, որ տարեցտարի Հայաստան այցելողների թիվը մեծանում է, վկայում է երկրի` գրավիչ լինելու մասին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան