ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան դեռ չի մոռացել «Մունդիալ 2014»-ի շրջանակներում Բրազիլիայի ընտրանու կրած խայտառակ պարտությունը:
«Մտածում եմ միայն ՊՍԺ-ի մասին, բայց, միևնույն է, անչափ դժվար է մոռանալ Գերմանիայի հավաքականից կրած խայտառակ պարտության մասին:
Դժվար է հաղթահարել այդ ճնշումը, բայց ժամանակի հետ ամեն ինչ կանցնի»,- նշել է Սիլվան: