ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության՝ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր/միացյալ շտաբերի պետերը:Կոմիտեն իրականացնում է նաև ԱՊՀ երկրների զինված ուժերի վիճակի վերլուծություն և առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա կատարելագործման ու զարգացման համար:
Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ