Վրաերթ՝ Արագածոտնում. վարորդը փախուստի չի դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ 
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Գասպար Գասպարյանը, վարելով Օպել Վեկտրա մակնիշի 07 ՍՏ 724 համարանիշի ավտոմեքենան, Ոսկեվազ գյուղում՝ “Հայասի” կոնյակի գործարանի դիմաց, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 1988թ. ծնված Միքայել Մկրտչյանին։ Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, այլ վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն։ 




Լրահոս