ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացրին, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:
Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախատեսված է Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ արտգործնախարարի հետ եւ համատեղ մամլո ասուլիսը: Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: