ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանին նշել է, որ օգոստոսի 10-ին կայանալիք «Նապոլի»-ի հետ ընկերական հանդիպման ժամանակ յուրահատուկ զգացումներ կունենա.
«Դա անհավանական է: Չեմ կարող համբերել, թե երբ եմ վերադառնալու Նեապոլ ու քայլելու քաղաքի փողոցներով: Այդ քաղաքում ես մի շարք հիանալի պահեր եմ ապրել:
Արդյո՞ք կհուզվեմ ես. երբեք չես ասի, թե ինչ զգացումներ կունենաս այդ պահին: Այժմ ես մի բան եմ զգում, որ Նեապոլ վերադառնալը ինձ համար մեծ երջանկություն է»-, ասել է Կավանին: