
«Արսենալի» ավագ, Բելգիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը այսօր 5 տարվա պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ: Նա արդեն բուժզննում անցել:
«Շատ ուրախ եմ և հուզված, որ խաղալու եմ այս գեղեցիկ ակումբում: Այն լավագույներից մեկն է աշխարհում: Շատ եմ երազել այստեղ խաղալու մասին, այժմ երազանքս իրականացնելու ժամանակն է:
Խաղալու եմ աշխարհի լավագույն խաղացողների հետ, շատ հպարտ եմ: Ինձ համար նույնպես շատ լավ է, կկարողանամ ամեն օր կատարելագործվել», – նշել է Վերմալենը: