
Օգոստոսի 10-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մասամբ շահագործվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության, հրդեհը մեկուսացվել է ժամը 09.19-ին, մարվել` 09.33-ին:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ թաղամասի փայտամշակման արտադրամասում այրվել է մոտ 200 քմ փայտանյութ: