![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/04//21360.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանի պաշտոնական բացման ժամանակ բանավոր հակամարտություն է սադրել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ,- գրում է ադրբեջանական Turan ը: Նշենք, որ երեկ Ալիեւը Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքների օկուպացման, խաղաղ քաղաքացիների սպանությունների եւ ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը չկատարելուե մեջ՝ հայերի գործողությունները որակելով որպես ֆաշիստական: Ալիեւի այդ ելույթը հարուցել է հայկական պատվիրակության խոր դժգոհությունը, որի ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ չի կարող լռել, երբ իր գլխավորած պատվիրակությանն ադրբեջանական կողմն անվանում է ֆաշիստ: Նա հավելել է, որ Բաքուն զբաղված է հակահայկական քարոզչությամբ եւ պատմական փաստերի խեղաթյուրմամբ: