Ապրիլի 6-ին ժ.12։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը “Ունիսոն” հասարակական կազմակերպությունը կանցկացնի Հաշմանդամ կանանց և աղջիկների գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթին մասնակցում են Երևանից, ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Ջավախքից 46 հաշմանդամ կանայք: Ժյուրիի կազմում ընդգրկվել են ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Մրցույթի անցկացմանն աջակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք ընկերություններ։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել 522170, (055) 522170, (077) 774277 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստով։
Շնորհակալություն համագործակցության համար
Մարիաննա Չալիկյան
,ՈւնիսոնեՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու