Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման համար անհրաժեշտ է համբերատարություն, իմաստություն և հարգանք մեկը մյուսի նկատմամբ: Այս մասին նա հայտարարել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա դրական է արձագանքել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ՝ երկու նախագահների ցանկությանը:
«Իրականում այդ ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց զոհվելը»,- ընդգծել է Պուտինը, և հավելել.
«Անկասկած, ցանկացած խրթին իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կա բարի կամք. այդպիսի բարի կամք հայ ժողովրդի կողմից, ադրբեջանցի ժողովրդի կողմից կա»: