ԼՂ հակամարտությունը խոչընդոտ չի հանդիսանա Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը մտնում է Մաքսային միություն՝ որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը որևէ կապ չունի անդամակցման հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ Նախագահը»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն աշխատանքային այցով Սոչիում է և երկկողմ և եռակողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: