
Պաղպաղակին նուռ ավելացնելը կարող է ավելի դրական ազդեցություն ունենալ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Նշվում է, որ նռան կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով, իսկ դրա հատիկները պարունակում են ճարպաթթուներ, որոնք էլ այրում են ճարպը և ունեն հակաքաղցկեղային հատկություններ:
Արված փորձի ժամանակ նռան կեղևը և հատիկների ճարպը ավելացվել են սովորական պաղպաղակին: Դա բավարար էր պաղպաղակի մեջ հակաօքսիդանտների պարունակությունը բարձրացնելու համար՝ միաժամանակ չազդելով դրա համի վրա: