
Կաչոնովյան բանտում 7-ամյա ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը նախատեսվում է անցկացնել պետբյուջեի հաշվին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Ռայիսա Մոիսեյենկոն,- գրում է ITAR-TASS –ը: Ավելի վաղ Տիմշենկոյին առաջարկվել էր շարունակել բուժումը Խարկովի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Մոիսեյենկոյի խոսքով`Տիմոշենկոն համաձայնել է ստանալ ստացիոնար բուժում, սակայն չի համաձայնել բուժվել հենց այդ հիվանդանոցում: