
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակա ափում (մոտ 50 մ. հեռավորության վրա) 27 տարեկան տղան ջրահեղձվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ծովակ գյուղի բնակիչ Ա. Վ.-ի (ծնվ. 1986 թ.) դին: