
Ապրիլի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Կողբացու փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որի Ֆորդ ֆոկուս մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է ներարկիչ՝ 5 մգ դեղին գույնի զանգվածով:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: