Բնակարանից ծուխ էր նկատվում…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 3-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 17 շենքի 62-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ա. Աբրահամյանին պատկանող բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.36-ին, մարվել՝ 13.54-ին: Այրվել է բնակարանի պատշգամբը գույքով` 10 քմ մակերեսով: Բնակարանում, նախաբազկի երակների կտրվածքներով, հայտնաբերվել է նույն տան բնակիչ` 1982 թ. ծնված Ա. Աբրահամյանը, որը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:




Լրահոս