Որոշ բարձաստիճան իսրայելցի զինվորականներ հայտարարել են, որ Իրանին հնարավոր ռազմական հարվածը կարող է հետաձգվել մինչեւ 2013-ը:
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել “մի քիչ էլ սպասել”, որպեսզի Իրանի դեմ պատժամիջոցները արդյունք տան: Պարբերականը տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա կեսերին նախատեսվող Իրանի եւ միջուկային խնդրով միջնորդ երկրների հանդիպման արդյունքներից նույնպես շատ բան է կախված:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ պատժամիջոցները Իրանին վնաս հասցնում են, սակայն արդյո՞ք դրանք կազդեն Թեհրանի` ատոմային զենք ստեղծելու մտադրության վրա, թե ոչ դեռևս հայտնի չէ: