կայացավ ՕԵԿ կանանց միության 7-րդ համագումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրինաց երկիր” կուսակցության 170 հազարանոց հզոր բանակի անունից թույլ տվեք շնորհավորել մեր կուսակցության կանանց միության 7-րդ համագումարը: Այս խոսքերով ողջունեց ՕԵԿ առաջնորդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը այսօր մեկնարկած ՕԵԿ կանանց միության 7-րդ համագումարի բացումը:
“Նվիրված կնոջ դերը մեր կյանքում շատ մեծ է: Հայ կնոջ դերը մեր հասարակության մեջ այսօր շատ մեծ է: Մենք ուզում ենք, որ հայ կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի կառավարման համակարգում: Դա է պատճառը, որ մեր կուսակցության համամասնական ցուցակում շատ մեծ թվով կանայք կան, որոնց մի մասը կդառնան պատգամավորներ, մի մասն էլ կանցնեն պետական այլ աշխատանքի: Կնոջ դերը մեր քաղաքական կյանքում շատ մեծ կարևորություն ունի: Ես ուզում եմ, որ մեր կանայք միայն լավատեսությամբ նայեն մեր ապագային”,-ասաց Արթուր Բաղդասարյանը:ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը իր խոսքում ասաց նաեւ, որ ինքը ,անուղղելի լավատես է եւ հորդորեց բոլոր կանանց էլ լինել լավատես:ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց, որ կուսակցությունում կանայք շատ են, քանի որ գնահատում են ՕԵԿ ղեկավարին:”Ես կոչ եմ անում ՕԵԿ-ի բոլոր կանանց գրավել բոլոր ընտրատեղամասերը, եւ թույլ չտալ որ լինի որևէ ընտրախախտում: ՄԵնք պետք է պայքարենք այսօր, որովհետև մենք լավ գիտենք սոցիալական անհավասարությունը եւ չպետք է թույլ տանք որ մարդկանց ձայները գնեն: Մենք պետք է այնպես անենք, որ մեր տեսակը շատանա: Ես հորդորում եմ, որ հանուն օրենքի երկրի կառուցման համար այս մեկ ամիսը ոտքի կանգնենք բոլորս միասին”,-ասաց Հեղինե Բիշարյանը:Նշենք նաեւ, որ համագումարին եկած կանանց անակնկալ էր սպասվում, ՕԵԿ-ից նրանց նվիրեցին մանկատնից ձեռք բերված սրբապատկերներ:




Լրահոս