
Թուրքիայի Վանի շրջանում 4.6 մագնիտուտ ուժգնությամբ, իսկ Դենիզլի քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել:Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնից տեղեկացրել են, որՎանի երկրաշարժը գրանցվել է 2.3 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով վնասներ չեն եղել, սակայն բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:Դենիզլիի ցնցումը գրանցվել է գիշերը ժամը 03:33-ին, 8.8 կմ խորության վրա եւ դարձյալ զգացվել է բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ից մինչև հիմա Վանի նահանգում 1.5-5.8 մագնիտուդ ուժգնության 9 հազարից ավելի երկրաշարժեր են գրանցվել: