
Այսօր մարտի 4–ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես armlur.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 02:00–ի սահմաններում Վանաձորի Շտապօգնության կայանից հայտնել են Ոստիկանության Գուգարքի բաժին, որ Վանաձոր-Ալավերդի 17–րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել 2-րդ սպայական գումարտակի 5-րդ`վաշտի աշխատակիցները։ ՃՈ աշխատակիցները պարզել են, որ նույն օրը ժամը 1-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 1979 թվակսնին ծնված Սասուն Սահակյանը վարելով “ԶԻԼ 130” մակնիշի 25 ՍՍ 213 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Համլետ Խառատյանի վարած “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 32ԼՍ 023 համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով Հ. Խառատյանը տեղում մահացել է։ Քննչական բաժինը պարզում է մահացածի մնացած տվյալները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։