Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրին խոստացել է հասարակական հաշտության նոր դարաշրջան: Նա հավելել է, որ մտադիր է ընդլայնել նախագահի իրավասությունները. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Մինչ այժմ Թուրքիայի նախագահի պաշտոնն արարողական բնույթ էր կրում: Իրական իրավասությունները պատկանում էին վարչապետին, որի պաշտոնը զբաղեցնում էր Էրդողանը:
Նա կառավարության ղեկավարի պաշտոնում մնաց երեք ժամկետ:
Վերջին ժամկետի ընթացքում Էրդողանն առերեսվել է Թուրքիայի երիտասարդության հզոր շարժման հետ, որը բողոքում էր Ստամբուլի Հեզի զբոսայգում անտառահատումների, ինչպես նաև՝ վարչապետի քաղաքականության դեմ: