Սերժ Սարգսյանի ձեռքում շատ քիչ բան կար. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող անհանգիստ վիճակն իր անմիջական ազդեցությունն է ունենում երկու երկրների՝ առանց այն էլ լարված հարաբերությունների վրա:

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հայկական և ադրբեջական կողմի ակնկալիքները բազմազան էին:

Անշուշտ, հայկական կողմը բազմիցս դրսևորել է հանդուրժողական քաղաքականություն՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի արկածախնդիր պահվածքի: Դեռևս 90-ականներին ադրբեջանական կողմը բախվեց այն իրողությանը, որ սադրիչ գործողություններ իրականցնելով, ռազմատենչ վարքագիծ ցուցաբերելով՝ չի կարող հայերին ծնկի բերել:

Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, օգոստոսի 10-ին եռակողմ հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, և այդ հանդիպումը տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ մեկնաբանեցին: Մեկ հանդիպումից բանակցային գործընթացում էական փոփոխություններ գրեթե ոչ մի քաղաքական ուժ չկանխատեսեց: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմն այս եռակողմ հանդիպման ընթացքում իրենց շնորհակալական խոսքով դիմեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մատնանշելով վերջինիս պատրաստակամ վերաբերմունքը հակամարտության կարգավորման հարցում:

«Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` այս եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքում շատ քիչ բան կար:

«Պուտինի օրակարգն այս հանդիպման ընթացքում այլ էր, նա ավելի շատ միտված էր իր իրական նպատակների վերհանմանը, իսկ հակամարտության վերաբերյալ որևէ կոնկրետ փոփոխություն նա չէր կարող երաշխավորել»,-ասաց Ս. Սաֆարյանը:

Վերջինիս պնդմամբ՝ այս եռակողմ հանդիպման ընթացքում դոմինանտ դեր պիտի կատարեին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ քննարկումները, մինչդեռ այդպիսի օրակարգ նախագահների հանդիպման ընթացքում նա չի նկատել:

«Մեր նախագահն առհասարակ չպիտի անդրադառնար Ալիևի այն խոսքին, որն ուղղված էր ՄԱԿ-ի բանաձերի կետերին. դա չէր մտնում այդ օրվա քննարկվելիք հարցերի մեջ: Ալիևն ամեն կերպ փորձում էր շրջանցել բուն թեման` վկայակոչելով տվյալ պահին անհամարժեք ասույթներ»,-նշեց Ս. Սաֆարյանը:




Լրահոս