
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ երեկ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայերի հասցեին հնչեցված վիրավորանքներին հայ պատգամավորները համարժեք պատասխան չեն տվել: “Պատգամավորների պատասխանը պետք է նախապես մշակված լիներ, նրանք պետք է պատրաստ լինեին: Արհեստավարժության պակաս կա”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագտեը եւ առաջարկել պատասխանի իր տարբերակը. “Պետք է ասեին ֆաշիստական երկիրը հենց ինքն է: Դուք ձեր բանտարկված ժողովուրդներից խոսեք”:Քաղաքագետը կարծում է, որ Ալիևի այս վարքագիծը պայմանավորված է ԼՂ հարցում բեկում մտցնելու անկարողությամբ: