Հայտնի դերասան և բռնցքամարտիկ Միքի Ռուրկը բաց մարզում կանցկացնի Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում գտնվող «Բռնցքամարտի ակադեմիայում», տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Ոսկե գլոբուս» մրցանակի 2009թ.-ի դափնեկիրը նախկինում պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է բռնցքամարտով և ռինգում 8 մենամարտ է ունեցել առանց պարտության:
Բաց մարզումը, երկրպագուների և լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, «Լուժնիկիի» փոքր սպորտային արենայում: