
Ռաուլը ճանաչվել է Իսպանիայի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ Գերմանական “Շալկե”-ի հարձակվող Ռաուլը ճանաչվել է Իսպանիայի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ:Իսպանական Marca հանդեսի կողմից անցկացված քվեարկության ընթացքում իսպանացիները կարող էին քվեարկել մի քանի հավակնորդների օգտին:Վերջնական արդյունքում Ռաուլը հավաքել է 47,5 % ձայն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կատալոնական “Բարսելոնա”-ի կիսապաշտպան Չավին` 42 % ձայնով: Երրորդ հորիզոնականում է “Բարսելոնա”-ի եւս մեկ ներկայացուցիչ` Անդրեաս Ինյեստան: Հիշեցնենք, որ Ռաուլը իր 17 տարվա կարիերայի ընթացքում խփել է 400-ից ավելի գոլ: