Հայ ըմբիշներն աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զագրեբում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել:

50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը Սաբեր Շարեստանիին, 60 կգ քաշային Գոռ Գրիգորյանը` Իվան Բիլեյչուկին: 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը 1/8 եզրափակչում զիջել է Գեորգի Բոդիցեանուին:

96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին, պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, 2 հաղթանակ տարել, բայց քառորդ եզրափակչում պարտվել է Պեդրամ Ջամշիդին:

66 կգ քաշային Արեն Առաքելյանը զիջել է Մուրադ Սուլեյմանովին: 84 կգ և 120 կգ քաշային կարգերում Հայաստանը հավաքականը ներկայացուցիչներ չի ունեցել:

Հայաստանի հավաքականը ներկայացնող 6 ըմբիշներից լավագույն արդյունքը ցուցաբերել է Վիկտոր Կազիշվիլին՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:




Լրահոս