
ՌԴ Սարատովի մարզում շունը պատահաբար մարդ է սպանել: Տեղի դատարանը մեղավոր է ճանաչել շան տիրոջը: Նրան դատապարտել են 1 տարի 3 ամիս բանտարկության:Ինչպես գրում է rbc.ru-ն 2010-ին 4 ընկեր գնացել են որսի: Նրանցից մեկը մեքենայի հետեւի նստարանին է դրել հրացանը՝ մոռանալով, որ այն լիցքավորված է:Քիչ անց հետեւի նստարանին հայտնված շունը թաթով կպել է ձգանին, հրացանը կրակել է եւ գնդակը մահացու վիրավորել է մեքենայի վարորդին: