ԱՊՊԱ կտրոնը հանված է եղել տեխնիկական պատճառներով. ՎՊ մամուլի խոսնակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերահսկիչ պալատի բոլոր մեքենաները, այդ թվում՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանինը, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից ստացել են ԱՊՊԱ կտրոններ և, այսօր, երեկ օրվա մի մասը, մեկ շաբաթ առաջ, Իշխան Զաքարյանի մեքենայի վրա տեղադրված է եղել այդ կտրոնը: Այս մասին armlur.am-ին ասաց ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը:”Ուղղակի երեկ, մի քանի ժամով պարոն Զաքարյանի մեքենայի վրայից ԱՊՊԱ կտրոնը հանվել է տեխնիկական պատճառներով”,-ասաց ՎՊ մամուլի քարտուղարը:Այսինքն, պարզաբանվեց, որ Զաքարյանի մեքենայի դիմապակին ճաք է ունեցել, և կտրոնը մի քանի ժամով հանվել է՝ մեքենան ավտոսպասարկման արհեստանոց տարվելուց առաջ:
Հիշեցնենք, որ երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը Երկրապահ կամավորականների վարչության շենքի մոտ ֆիքսել է ՎՊ նախագահի մեքենան առանց ԱՊՊԱ կտրոնի:Մեր տրամադրության տակ է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից արված լուսանկարները, որոնք նա արել է մոտ 10 օր առաջ, և որոնցում երևում է, որ ԱՊՊԱ կտրոնն իսկապես եղել է։




Լրահոս